Հայաստանի ազգային գրադարանի ելեկտրոնային շտեմարանները, որոնք Մայիս 9-էն ի վեր անհասանելի դարձած էին համակարգչային բաժնին մէջ ծագած հրդեհի մը պատճառով, արդէն վերականգնուած են եւ հասանելի են 24 ժամ:
Այս մասին Յունիս 3-ին տրուած մամլոյ ասուլիսին յայտնած է Ազգային Գրադարանի տնօրէնի պաշտօնակատար Հրաչեայ Սարիբէկեան:
«Նախորդ ասուլիսին կարեւոր շեշտադրումներ արեցինք: Նշեցինք, որ բոլոր նիւթերը, ծրագրային ֆայլերը, թուայնացուած գրականութեան, գրքերի եւ մամուլի ամբողջ բազան Ազգային գրադարանում առանձին կրիչներով պահուած են եղել: Երկրորդ կարեւոր շեշտադրումն այն էր, որ մենք, սերվերների արտաքին տեսքից դատելով, կարող էինք ասել, որ դրանք բաւականին յուսալի վիճակում են, որովհետեւ դրանց կոշտ սկաւառակները փորձաքննութիւնից յետոյ հանել էինք, բացել եւ տեսել, որ ոչ մի պլատա վնասուած չէ: Դա մեզ թոյլ էր տալիս եզրակացնել, որ հնարաւորութիւնը փոքր է, որ այդ սերվերները հնարաւոր չլինի գործարկել», բացատրած է ան:
«Նոր Յառաջ», Յունիս 4, 2020
No comments:
Post a Comment