
«Երազում եմ նստել ու գրել, բայց ցուրտ է, ձեռքերս սառում են: Հիմա գրում եմ իմ մտքում: Ամառը եկէք, կը տեսնէք` ինչ ջերմ է այստեղ, արեւը մտնում է սենեակ, տաքացնում»,- ըսած էր տիկին Մահարին:
Ան Մահարիի հետ ծանօթացած էր սիպիրեան երկրորդ աքսորի տարիներուն, ծանրօրէն հիւանդ գրագէտը խնամած ու մահէ փրկած։ Այնուհետեւ, ամուսնացած էին եւ, Ստալինի մահէն ետք, աքսորէն ազատած ու Երեւան հաստատուած էին։
«Շատ դժբախտ մարդ էր Մահարին եւ այդ պատճառով էլ նրան սիրում էի ու վերջ։
Լսէք, նա ինձ հարազատ մարդ է, դժուար ժամանակները եղել ենք միասին: Ինչպիսին
ձեր սէրն է` սիրեցինք, գնացինք անկողին, այդպես չէր: Դա միանգամայն այլ
սէր էր, ես ցանկանում էի նրան փրկել, նա մահանում էր, ցանկանում էի նրան
դուրս բերել գերեզմանից: Դուք դա չէք հասկանայ, դա միանգամայն այլ սէր էր:
Շատ թանկագին մարդ էր, նրա հետ երջանիկ էի ու դրա համար նրա հետ էի», -ըսած
էր Անտոնինա Մահարին։
No comments:
Post a Comment