ՀԵՆՐԻԿ ԲԱԽՉԻՆԵԱՆ
Կան մարդիկ, որոնք թէեւ ծաւալել են ազգանպաստ բեղմնաւոր գործունէութիւն եւ թողել պատկառելի ժառանգութիւն, սակայն այսօր լիովին մոռացուել են: Պատճառները կարող են շատ լինել. թերեւս եղել են չափից աւելի համեստ եւ չեն զբաղուել ինքնաթմբկահարմամբ, թերեւս ժամանակին չեն ունեցել ըստ արժանւոյն գնահատողներ եւ կամ պարզապէս, ինչպէս ասում են, «բախտը չի բերել»: Այդպիսին է եղել Գէորգ Մուրադեանը. անուն-ազգանուն, որ այսօրուայ մեր ընթերցողին, ցաւօք, ոչինչ չի ասում, մինչդեռ նա որոշակի դեր է ունեցել մեր ժողովրդի պատմա-մշակութային կեանքում:
Ազգային Արխիւում պահպանուող Գ. Մուրադեանի բաւական հարուստ թողօնի եւ որոշ այլ աղբիւրների հիման վրայ, մի համառօտ ակնարկ կը նետենք նրա կեանքի ուղուն, ապա կ'անդրադառնանք նրա գործունէութեանը յատկապէս ռուսթաւելիագիտութեան բնագաւառում եւ «Վագրենաւոր»ի նրա թարգմանութեան հանգամանքներին:
Գէորգ Մուրադեանը ծնուել է 1864-ին Ախալքալաքում, որն այդ ժամանակ գիւղաքաղաք էր Վրաստանի Գորիի գաւառում: Հայրը՝ Ռոման Մուրադեանը, ճորտ գիւղացի էր եւ բազմանդամ ընտանիքի տէր: Չափահաս դառնալով, Գէորգն ուսանել է Թիֆլիսի Ներսիսեան դպրոցում: Ուսման ընթացքում մահացել է հայրը, եւ նա ստիպուած է եղել մասնաւոր դասեր վերցնել՝ օժանդակելու մօրը, եղբայրներին ու քոյրերին:
Աւարտելով Ներսիսեան դպրոցը, ձեռք է բերել հարուստ գիտելիքներ: Մայրենիից զատ, փայլուն տիրապետել է նաեւ վրացերէնին ու ռուսերէնին եւ արդէն դպրոցական տարիներից սկսել է ստեղծագործել: Գրել է բանաստեղծութիւններ (նաեւ վրացերէն), պատմուածքներ, պիեսներ, տարաբնոյթ յօդուածներ եւ ուսումնասիրութիւններ (նաեւ վրացերէն եւ ռուսերէն), կատարել գիտական եւ գեղարուետական գործերի թարգմանութիւններ (ռուսերէնից եւ վրացերէնից, նաեւ հայերէնից վրացերէն):
Ըստ երեւոյթին, դպրոցական տարիներից ծանօթ է եղել Յովհաննէս Թումանեանի հետ: Նրա դստեր՝ Սոֆիա Մուրադեանի (Իսրայէլեան) վկայութեամբ, մեծ բանաստեղծը երբեմն-երբեմն այցելել է իրենց տուն:
Մինչեւ 1890 թ. Մուրադեանն ուսուցչութիւն է արել Գորիում, Զաքաթալայում եւ իր ծննդավայրում: Մանկավարժութիւնը եղել է նրա գործունէութեան կարեւոր բնագաւառներից մէկը: Ընդսմին, նա կատարել է նաեւ մանկավարժական բնոյթի ուսումնասիրութիւններ: 1890-ին ընդունել է կուսակրօնութիւն, հանդէս եկել Եղիշէ եկեղեցական անունով եւ հասել է մինչեւ ծայրագոյն վարդապետի աստիճանի: Կրօնաւորութեան սկզբնական տարիներին նա Սանկտ Պետերբուրգում եւ Օդեսայում հետեւել է հիդրոլոգիայի (ջրաբանութեան) դասընթացներին, խորացել երկրաբանութեան եւ գիւղատնտեսութեան մէջ: Այս բնագաւառները եւս եղել են Մուրադեանի գործունէութեան կարեւոր ոլորտները: Ընդ որում, յատկապէս երկրաբանական խնդիրների վերաբերեալ նա հեղինակել է բազմաթիւ յօդուածներ եւ ուսումնասիրութիւններ:
Մասնագիտական որակաւորում ստանալուց յետոյ Եղիշէ Մուրադեանը գործել է Մայր Աթոռում, եղել է Խրիմեան Հայրիկի անձնական թարգմանիչը, դասաւանդել է հոգեւոր ճեմարանում, ընդգրկուել «Արարատ» ամսագրի խմբագրակազմում, տպագրել որոշ գիտական գործերի թարգմանութիւններ: Միառժամանակ վարել է Կարսի մարզի կաթողիկոսական տեղապահի պաշտօնը: 1894-1897 թթ. արեւմտահայութեանը պատուհասած ջարդերի օրերին նա մի ընդարձակ յօդուած է տպագրել Սանկտ Պետերբուրգի «Новое время» [«Նովոյէ վրեմիա»] թերթում (1897, Յունուարի 2), որտեղ ըստ ամենայնի բնութագրելով հարազատ ժողովրդի արժանիքները՝ ակնկալել է քրիստոնեայ ազգերի՝ մասնաւորապէս ռուս ժողովրդի աջակցութիւնը (յօդուածի հիմնական մասը վերահրատարակուել է նոյն թուականին Մոսկուայում լոյս տեսած «Братская помощь пострадавшим в Турции армянам» [«Եղբայրական օգնութիւն Թուրքիոյ հայերուն»] նշանաւոր հատորում):
Եղիշէ վարդապետի ջանքերով 1900 թ. Կարսում կառուցուել է երկյարկանի դպրոց 900 աշակերտների համար: Սակայն գոլիցինեան ռեժիմի օրօք, միւս հայկական դպրոցների հետ միասին, փակուել է նաեւ այդ դպրոցը: Այդ կապակցութեամբ նա բողոքի նամակներ է յղել անգամ Նիկոլայ I ցարին, հանդիպումներ ունեցել Կովկասի փոխարքայ Վորոնցով-Դաշկովի հետ: Անշուշտ, ազգանուէր վարդապետն իր որոշակի լուման է ներդրել ցարական իշխանութեան կողմից հայկական դպրոցների վերաբացման գործում:
Խրիմեան Հայրիկի կոնդակով Եղիշէ վարդապետը 1902 թ. հաստատուել է Ատրպատականի Հայոց հոգեւոր առաջնորդ: Այդ պաշտօնը նա վարել է մինչեւ 1904 թ. եւ շահելով պարսից արքունիքի համակրանքը՝ բաւական աշխուժացրել է թեմի հոգեւոր, կրթական ու մշակութային կեանքը: Առաջնորդանիստ Թաւրիզում նա 1903 թ. հիմնել է տեղի առաջին հայերեն մամուլը՝ «Գործ» պաշտօնական, գրական, գիտական, առեւտրական շաբաթաթերը, որը, ցաւօք, երկար կեանք չի ունեցել: Այստեղ նա նոյն թուականին տպագրել է նաեւ գրքեր. նրա թարգմանութեամբ լոյս են տեսել Լ. Տոլստոյի «Կարմա» եւ «Մարդիկ ինչո՞ւ են հարբում (անմտանում)» գործերը:
Վերադառնալով Ս. Էջմիածին, Եղիշէ վարդապետը կաթողիկոսական կոնդակով նշանակուել է «Արարատ»ի խմբագիր: Տպագրել է տարաբնոյթ գիտական յօդուածների, ուսումնասիրութիւնների եւ գեղարուեստական գործերի թարգմանութիւններ, հրապարակախօսական յօդուածներ: Մայր Աթոռի հրատարակչութեամբ եւս տպագրել է գրքեր, որոնց թւում նաեւ իր նախասիրած ռուս գրողի՝ Լ. Տոլստոյի նշանաւոր «Կրեյսերեան սօնատը» (այլ գործերի հետ. 1905):
Այս ժամանակաշրջանում Եղիշէ վարդապետը շարունակել է նաեւ իր բուռն ազգային գործունէութիւնը: Այսպէս, Մկրտիչ Խրիմեանի հրամանով նա 1905 թ. յատուկ առաքելութեամբ ուղարկուել է Երեւան՝ ազգամիջեան խաղաղութիւնն ամրապնդելու համար: Իսկ յաջորդ տարի, որպէս «Արարատ»ի խմբագիր եւ Կարսի ներկայացուցիչ, մեկնել է Թիֆլիս՝ մասնակցելու Կովկասի փոխարքայի գումարած հայ-թուրքական համաժողովի նիստերին:
1907-1910 թթ. Եղիշէ վարդապետը գործել է Ուկրաինայում եւ Ղրիմում: Հոգեւոր ծառայութիւնից զատ, որպէս հիդրոլոգ-ջրագէտ, զբաղուել է երկրաբանութեամբ ու գիւղատնտեսութեամբ: Օդեսայում եւ Թէոդոսիայում կատարել է ջրաշինարարական կարեւոր աշխատանքներ: 1910 թ. լինելով Եալթայում՝ ծանօթացել է իր ապագայ կնոջ՝ Թագուհի (Տատեանա) Սարգսեանի հետ, սիրահարուել է եւ, կաթողիկոսի թոյլտուութեամբ, թողել է կուսակրօնութիւնն ու ամուսնացել: Ձգտելով ծառայել հարազատ ժողովրդին, նա ի վերջոյ եկել է Անդրկովկաս, ապա հաստատուել է Հայաստանում՝ կարեւոր երկրաբանական ու գիւղատնտեսական աշխատանքներ կատարել Ղարաքիլիսայում (Վանաձոր) եւ Ելենովկայում (Սեւան): Հանդէս է եկել այդ ոլորտներին վերաբերող դասախօսութիւններով ու զեկուցումներով: Շարունակել է գրել երկրաբանական եւ մանկավարժական բնոյթի ուսումնասիրութիւններ:
Հայաստանի առաջին հանրապետութեան տարիներին Գ. Մուրադեանին խոչընդոտել են պաշտօնավարելու իր մասնագիտական բնագաւառներում. Հիմնական պատճառը եղել է այն, որ նեղ կուսակցական գաղափարներից վեր կանգնած ազատամիտ մտաւորականը հրաժարուել է մտնել Դաշնակցութեան շարքերը: Ընտանիքի գոյութիւնն ապահովելու համար նա զբաղուել է միայն մանկավարժութեամբ:
Խորհրդային Հայաստանի առաջին տարիներն առաւել անբարենպաստ են եղել ազգասէր եւ ուղղամիտ մտաւորականի համար: Ռուս մոլոկանների դէմ սոցիալական բնոյթի մի արդարացի բողոքի, այլեւ Կոմիտասին նուիրուած մի երեկոյթ կազմակերպելու պատճառով նրան բանտարկել են: Բանտից ազատուել է Ասքանազ Մռաւեանի շնորհիւ, որը նրա նախկին աշակերտներից է եղել: 1922 թ. մանկավարժական աշխատանքի է ուղարկուել Նոր Բայազէտ (Գաւառ), որտեղ Մռաւեանի առաջարկով հիմնել է գիւղատնտեսական ուսումնարան եւ հինգ տարի աշխատել այնտեղ: 1927 թ. վերադարձել է Թիֆլիս եւ աշխատել որպէս երկրաբան ճարտարագէտ: Շարունակել է գրել երկրաբանական բնոյթի յօդուածներ եւ ուսումնասիրութիւններ, հանդէս եկել զեկուցումներով ու դասախօսութիւններով...
Իր գործունէութեան ողջ ընթացքում Գ. Մուրադեանը շարունակել է նաեւ գրական աշխատանքները: Յիշատակելի են յատկապէս Սայաթ-Նովայի վրացերէն երգերի նրա թարգմանութիւնները եւ յատկապէս Շոթա Ռուսթաւելու «Վագրենաւոր»ի թարգմանութիւնը եւ ռուսթաւելիագիտական աշխատանքները:
1927-ից նա զբաղուել է Ռուսթաւելու անմահ ստեղծագործութեան ուսումնասիրութեամբ եւ կատարել նրա առաջին ամբողջական հայերէն թարգմանութիւնը: Ինչպէս գրել է նա, «այդպիսի մի գործ թարգմանելու համար հարկաւոր էր քաջ տեղեակ լինել Ռուսթաւելու լեզուին, նրա գրելու չափին ու շեշտին, ճիշդ գիտենալ պոէմի բովանդակութիւնը: Ուրեմն հարկաւոր էր նախապատրաստական մի մեծ աշխատանք. պոէմի մանրազնին ուսումնասիրութիւն եւ ճշգրիտ ըմբռնումն, առանց որպիսի հանգամանքների անխուսափելի էր ձախորդութիւնը»: Ուստի եւ Մուրադեանը մի քանի տարի բարեխղճօրէն կատարել է այդ նախապատրաստական աշխատանքը եւ մանրազնին քննել Ռուսթաւելու ստեղծագործութիւնը: Իր ուսումնասիրութիւնների եւ թարգմանութեան համար նա կազմել է ասքի վրաց-ռուսերէն բառարան, կատարել դիտարկումներ վրացերէն, ռուսերէն եւ հայերէն լեզուներով: Արդիւնքում 1927-1936 թթ. ստեղծել է այդ երեք լեզուներով ուսումնասիրութիւններ եւ յօդուածներ:
Գ. Մուրադեանը բաւական ինքնատիպ եւ համարձակ վարկածներ ու տեսակէտներ է առաջադրել Ռուսթաւելու անձի եւ ապրած ժամանակի, նրա ստեղծագործութեան հնագոյն ատաղձի, գլխաւոր հերոսների դիցաբանական ծագման եւ մի շարք այլ խնդիրների շուրջ: Ցաւօք, նրա ռուսթաւելիագիտական աշխատանքները մնացել են անտիպ: Իր եզրահանգումները նա ներկայացրել է հրապարակային դասախօսութիւններով՝ հայերէն, վրացերէն եւ ռուսերէն: Այսպէս, 1934 թ. Ապրիլի 10-ին Թբիլիսիի Արուեստի պալատում նա կարդացել է «Շոթա Ռուսթաւելին եւ նրա "Վագրենաւոր"ը» թեմայով վրացերէն դասախօսութիւն, որը բաւական բարձր է գնահատուել ժամանակի վրացական մամուլում: Վրացի յօդուածագիրը ցանկալի է համարել, որ «Գ. Մուրադեանի ուսումնասիրութիւնը լոյս տեսնի առանձին գրքոյկով, որը հնարաւորութիւն կը տայ հասարակութեան լայն խաւերին աւելի մօտիկից ծանօթանալու նրա արծարծած խնդիրներին»: Վրացի նշանաւոր գրականագէտ Շալուայ Նիցուբիձէի գնահատմամբ, Գ. Մուրադեանը «նոր լուսաբանութեամբ է հրամցնում մեզ անմահ Շոթա Ռուսթաւելու ստեղծագործութեան դրուագները»:
Ծանօթանալով հայ ռուսթաւելիագէտի ռուսերէն ելոյթներից մէկին, նշանաւոր պատմաբան Աշոտ Յովհաննիսեանը այն համարել է «չափազանց հետաքրքրական» եւ խորհուրդ է տուել հեղինակին իր ռուսերէն ուսումնասիրութիւնն ուղարկել Ն. Մառին եւ, վերջինիս հաւանութեան դէպքում, հրատարակել: Վկայուած է, որ Մուրադեանը Ն. Մառին տեղեկացրել է, թէ իրեն յաջողուել է պարզել ասքի հերոսների դիցաբանական ծագումները:
Գ. Մուրադեանի ռուսթաւելիագիտական պրպտուների արդիւնքն է լինում նաեւ «Վագրենաւոր»ի առաջին ամբողջական հայերեն թարգմանութիւնը: Իր այդ աշխատանքը թարգմանիչը համարել է իր «հայացող զաւակը»: Սակայն, ցաւօք, նա չի տեսել իր այդ «զաւակ»ի լոյս աշխարհ գալը: Թէ ինչն է խոչընդոտել թարգմանութեան հրատարակութեանը, կը տեսնենք ստորեւ:
Գ. Մուրադեանը մահացել է 1939 թուականին իր ծննդավայրում: Մարմինն ամփոփուել է Թբիլիսիի Խոջիվանք հայկական գերեզմանատանը, սակայն այստեղ, մեր բազմաթիւ այլ երախտաւորների շիրիմների հետ միասին, նրա շիրիմը եւս կորսուել է:
***
«Վագրենաւոր»ի թարգմանութիւնը Գ. Մուրադեանը, իր իսկ վկայութեամբ, աւարտել է 1930 թ.: Այդ մասին նա Թբիլիսիից նամակով տեղեկացրել է Պետհրատին եւ ստացել գեղարուեստական բաժնի վարիչ Եղիշէ Չարենցի առաջարկը՝ թարգմանութիւնն ուղարկել Պետհրատ, ինչը եւ անմիջապէս կատարել է թարգմանիչը: 1931 թ. Յուլիսի 8-ին նա Չարենցից ստացել է հետեւեալ գրութիւնը. «Շոթա Ռուսթաւելու "Վագրենաւոր"ի ձեռագիրը ստացել ենք: Խնդրում ենք գալ Երեւան՝ պայմանագիր կնքելու համար: Գեղարուեստական բաժնի վարիչ՝ Եղիշէ Չարենց, քարտուղար՝ Ա. Հայրապետեան»:
1932 թ. Յունուարի 29-ին Պետհրատի (ի դէմս Չարենցի) եւ Գ. Մուրադեանի միջեւ պայմանագիր է կնքուել, որի համաձայն, թարգմանիչը պարտաւորուել է Պետհրատին յանձնել «Շոթա Ռուսթաւելու "Վագրի մորթաւոր"ի լիակատար թարգմանութիւնը 6400 տող՝ խմբագրելու եւ հրատարակելու համար»: Թարգմանիչը պարտաւորուել է նաեւ թարգմանութիւնը «միանգամայն պատրաստի վիճակում ներկայացնելու՝ ոչ ուշ, քան 1932 թ. փետրուարի 25-ը». թարգմանութիւնը խմբագրելու էր ինքը՝ Չարենցը:
Գ. Մուրադեանը ներկայացրել է թարգմանութեան պահանջուած օրինակը, որի վրայ Չարենցը մակագրել է. «Դնել քննութեան. Եղիշէ Չարենց, 1932, Մարտի 15»: Այդ քննութիւնը բաւական ձգձգուել է: Աւելի քան մէկ եւ կէս տարի անց (1933-ի Հոկտեմբերին) թարգմանիչը հեռագրով հարցրել է Պետհրատին, թէ ինչու է ուշանում տպագրութիւնը: Նրան հաղորդել են, թէ թարգմանութեան հրատարակումը յարմար չեն համարում եւ կը ցանկանային օգտագործել այն որպէս հում նիւթ՝ թարգմանչին խոստանալով վճարել սահմանուած ողջ հոնորարը: Մուրադեանը դէմ է եղել Պետհրատի այդ ցանկութեանը: Այդուհետեւ, ինչպէս վկայել է նա, թարգմանութեան ձեռագիրը հինգ օրինակ մեքենագրուել է եւ 1934 թ. այն, խմբագրելու համար յանձնուել է Տիգրան Հախումեանին, որը, սակայն, չի տիրապետել վրացերէնին: Ուստի եւ թարգմանիչը խնդրել է իր թարգմանութիւնը «յանձնել վրացերեն գիտցողի»: Յարմար են գտել Գէորգ Ասատուրին, որը ոչ միայն տիրապետել է վրացերէնին, այլեւ որոշ հատուածներ էր թարգմանել «Վագրենաւոր»ից:
1935 թ. Փետրուարի 26-ին Պետհրատը (ի դէմս Ռաֆիկ Աթայեանի) Գ. Ասատուրի հետ կնքել է պայմանագիր, ըստ որի վերջինս յանձն է առել խմբագրել Գ. Մուրադեանի թարգմանութիւնը եւ, հնարաւորինս հարազատ մնալով բնագրին, վերածել այն բանաստեղծական բարձր ոճի եւ յանգի: Այդ աշխատանքը Գ. Ասատուրը պէտք է ներկայացնէր Պետհրատին «ոչ ուշ, քան 1936 թ. յունուարի 1-ը»:
Թարգմանիչը նախկին քննադատութիւնն ընդունելով եւ նոր խմբագրին օգտակար լինելու նպատակով, վերանայել է թարգմանութիւնը, չորս անգամ արտագրել այն եւ Գ. Ասաատուրին ներկայացրել վերամշակուած 745 քառատողեր:
1934-1936 թթ. Վրաստանի, Հայաստանի եւ անգամ սփիւռքահայ մամուլը հաղորդումներ է տպագրել, որ Ռուսթաւելու գալիք յոբելեանի առթիւ (1937) Պետհրատը հրատարակութեան է պատրաստում «Վագրենաւոր»ի ամբողջական թարգմանութիւնը, որ կատարել է Գ. Մուրադեանը:
1935 թ. Մարտ-Ապրիլ ամիսներին Գ. Ասատուրը խմբագրել է թարգմանութիւնը: Նոյն թուականի Մայիսին նա կաթուածահար է եղել եւ բուժման մեկնելով, Գ. Մուրադեանին է յանձնել նրա թարգմանութեան ձեռագրերը: Այնուհետեւ որոշ չափով ապաքինուելուց յետոյ, նա թարգմանութեան մեքենագիր օրինակի հիման վրայ շարունակել է խմբագրութիւնը եւ «Վագրենաւոր»ի բնագրի մի հրատարակութեան հետեւութեամբ յաւելել է մի շարք յետսամուտ տներ եւ դրուագներ: Իր այդ աշխատանքը նա համարել է արդէն ինքնուրոյն թարգմանութիւն եւ Հոկտեմբերի վերջին մամուլում յայտարարել է, թէ աւարտել է «Վագրենաւոր»ի իր թարգմանութիւնը: Այդպէս էլ, անհարկի յաւելումներով, այդ թարգմանութիւնը 1937 թ. Պետհրատը լոյս է ընծայել Գէորգ Ասատուրի անունով (ի դէպ, վերջինս այդ ժամանակ կնքել է իր մահկանացուն՝ չտեսնելով տպագրուած գիրքը): Գ. Մուրադեանն այդ աշխատանքը համարել է «աղաղակող պլագիատ»:
Ամենապարզ զուգադրումները ցոյց են տալիս, որ Գ. Ասատուրը մեծապէս օգտուել է Գ. Մուրադեանի թարգմանութիւնից, աւելի ստոյգ՝ նրա համար հիմք է հանդիսացել այդ թարգմանութիւնը: Գ. Ասատուրի կատարածն, ըստ այսմ, խմբագրութիւն է, թէկուզ եւ փոքր-ինչ աւելի ազատ: Յիշենք, որ նա, ըստ իր կնքած պայմանագրի, եւ Գ. Մուրադեանի համաձայնութեամբ, պարտաւորուել էր վերջինիս թարգմանութիւնը վերածել «բանաստեղծական բարձր ոճի եւ յանգի»: Անշուշտ, Գ. Ասատուրի անունով հրատարակուած թարգմանութեան մէջ բացակայում է այդ «բարձր ոճ»ը, ինչը բացատրւում է այդ բնագաւառում ունեցած նրա համեստ օժտուածութեամբ: Բացի այդ, նրա կատարած աշխատանքում առկայ են բազմաթիւ թերացումներ, որոնք մէկ առ մէկ նշել է Գ. Մուրադեանը: Վերջինս, իրաւամբ, կտրականապէս դէմ է եղել նաեւ Գ. Ասատուրի ներմուծած յետսամուտ տողերին ու դրուագներին: Եթէ դրանք դուրս հանենք, ապա կը մնայ սոսկ Գ. Մուրադեանի թարգմանութիւնը՝ Գ. Ասատուրի խմբագրութեամբ: Վերջինս դա պիտի ազնուօրէն նշեր՝ ցոյց տալով նաեւ խմբագրի իր կատարած աշխատանքը, կամ ամենաշատը պիտի հանդէս գար իբրեւ համաթարգմանիչ:
Գ. Մուրադեանը այդուհետեւ մինչեւ իր մահը (1939), իր հեղինակային իրաւունքի վերականգման համար բազմիցս դիմել է Հայաստանի արդարադատութեան մարմիններին եւ պատկան անձանց՝ հանրապետական դատախազին, ժողովրդական դատարանին, դատախազի օգնականին, գերագոյն դատարանին, գրել է նաեւ նամակ խմբագրութեանը: Սակայն այն տխրահռչակ ժամանակաշրջանում, երբ մահուան էր դատապարտւում Եղիշէ Չարենցի նման հանճարը, բնականաբար չէին կարող պաշտպանուել ու վերականգնուել Գ. Մուրադեանի եւ նման ազնիւ մտաւորականների իրաւունքները: Ժողովրդական դատարանի մերժումից, ապա նաեւ թարգմանչի վերահաս մահից յետոյ կարճուել է գործը: Այսպիսի տխուր վախճան է ունեցել, ահա, «Վագրենաւոր»ի հայերէն առաջին ամբողջական թարգմանութեան հրատարակութեան ոդիսականը:
Ձգտելով վերացնել շուրջ ութսուն տարի շարունակուած անարդարութիւնը, մենք խմբագրել եւ հրատարակութեան ենք պատրաստել Գ. Մուրադեանի թարգմանութիւնը: Այս կապակցութեամբ մեզ բաւական աջակցել է թարգմանչի արժանաւոր թոռնուհին՝ Աստղիկ Իսրայէլեանը (արժանայիշատակ ճարտարապետ Ռաֆայէլ Իսրայէլեանի դուստրը): Ընդսմին, մեր նպատակն է նաեւ իրագործել վրաց մեծ բանաստեղծի նշանաւոր ստեղծագործութեան առաւել պատշաճ հայերէն թարգմանութեան հրատարակութիւն, որը, յուսով ենք, շուտով դնել մեր ընթերցողի սեղանին:

«Ազգ-Մշակոյթ», 16 Փետրուար 2018
No comments:
Post a Comment