«Գրահաւաք» կայքագիրը, որ թուայնացուած տեղեկութիւններու եւ հազար ու մէկ յարակից տուեաներու մեծապէս յանձնարարելի շտեմարան մըն է, ունի նաեւ ուշագրաւ գրառումներու բաժին մը։ Անոնցմէ ամենավերջինը խորհրդածութեան առիթ մըն է։
«Գրահաւաք»ը նամակ է ստացել Կառլից, Տականքից, Գրանտակերից, Թուրքերի ջրաղացից եւ Ադրբեջանցիների ջրաղացից։ Նամակը ներկայացնում ենք առանց կրճատման եւ խմբագրման՝ համաձայն նամակագիրների խնդրանքի։
«Գրահաւաք»ը նամակ է ստացել Կառլից, Տականքից, Գրանտակերից, Թուրքերի ջրաղացից եւ Ադրբեջանցիների ջրաղացից։ Նամակը ներկայացնում ենք առանց կրճատման եւ խմբագրման՝ համաձայն նամակագիրների խնդրանքի։
Յարգելի Գրահաւաք, երկար մտածելուց ու տատամսելուց յետոյ վերջապէս որոշեցինք
դիմել Ձեզ, քանի որ տեսանք, որ Դուք անկեղծօրէն սիրում էք հայոց
բազմադարեան պերճ լեզուն։
Խնդրում ենք օգնել մեզ եւ դառնալ մեր խօսափողը։ Շատ
աննշան յոյս ունենք, որ հայերի մի ստուար զանգուած
մի փոքր գուցէ այնուամենայնիւ սթափուի եւ, զարգացնելով իր աղքատիկ
երեւակայութիւնը, լեզուական բազմազան հնարքներ գործածի՝ մի քանի չարչրկուած
ու արդէն մաշմշուած հնարքների փոխարէն։
Մենք արդէն զզուել ենք հայ ժողովրդի կողմից դաժան շահագործման ենթարկուելուց
ու անվերջ բռնաբարուելուց (ներողութիւն ճշմարտութիւնն այսպէս անկեղծօրէն
ներկայացնելու համար)։
Մի փոքր աւելի մեծ երևակայութի՛ւն բանեցրէք, ո՛վ հայեր, բնաւ պարտադիր չէ
ձեր զանազան ու զարմանազան զարմանքներն արտայայտելիս դիմել ինձ՝ Կառլիս։
«Պատկերացնո՞ւմ ես, Կա՛ռլ»։ Ո՛չ, այլեւս անկարող եմ պատկերացնել։ «Լսո՞ւմ
ես, Կա՛ռլ» (*)։ Ո՛չ, ականջներս արդէն խորովուել են։ Դրա փոխարէն իրար
անունները կարող էք ազատօրէն տալ եւ ինձ հանգիստ թողնել։
Բնավ պարտադիր չէ իրար անպատուելիս անվերջ յիշել ինձ՝ Տականքիս՝ «տականք» հա
«տականք» (Նժդեհը մի բան գրեց, ինքն էլ, ես էլ կրակն ընկանք) (**)։ Խնդրեմ,
բացէք հայերէնի հոմանիշների բառարանը, օգտուէք հայերէնի հարուստ պաշարներից.
սրիկայ, անբարոյական, բարոյազուրկ, լիրբ, անասուն, ոչխար, էշ, օձ եւ
կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչների անուններ։ Քրքրէք բառարանները,
գտէք շատ սիրուն բառեր, ստեղծէք նորերը, միայն թէ ինձ այդքան մի՛
բռնաբարէք։
Ինձ՝ Գրանտակերիս է՛լ հանգիստ թողէք, խնդրում եմ։ Ես վստահեցնում եմ ձեզ,
ամենայն պատասխանատուութեամբ յայտարարում, որ չարժէ ինձ շարունակ մատնացոյց
անել ինչ-որ թշուառ ներքեւներում։ Ես շատ աւելի պարարտանում եմ վեհապանծ
վերեւներում, հենց արեւմտեան եւ համեղաճաշակ խորտիկներով լեցուն նախշուն
սկուտեղներից։ Վերեւներում այնքան եմ կերել եւ ուտում, որ ներքեւում կերածս՝
անժուռ պանիրը, աչքիս նոյնիսկ չի երեւում։ Բայց, չգիտես ինչու, ինձ
շարունակ յիշում էք, երբ մէկ-մէկ ուտում եմ ներքեւի խեղճուկրակ սեղանից։
Վիրաւորում էք։ Չի կարելի։ Նսեմացնում էք իմ պատիւը։
Տօ մեռանք չխչխկալով վիրտուալ ջրերով։ Ա՛յ ժողովուրդ, թուրքական եւ
ադրբեջանական ուրուականային ջրաղացներիս վրայ հնարավոր չէ այլեւս ջուր լցնել
ու որեւէ բան աղալ։ Մենք այլեւս չկանք այս աշխարհում, վաղուց ջարդուել,
փշրուել, փտել ու հոգիներս աւանդել ենք Ջրերի Աստծուն։ Հիմա մեր փոխարէն
էլեկտրական աղացներն են աղմկում։ Բայց դուք մեզ անվերջ հետ էք բերում
մեռելների աշխարհից, մեր անզէն ու թշուառ ուրուականներով վախեցնում ձեր
հայրենակիցներին։ Հանգի՛ստ թողէք մեզ։ Մարդկանց վախեցնելու համար մի ուրիշ յարմար ու հաւատալի բան մտածէք։ Մենք ուզում ենք հանգիստ վայելել հին ու
բարի ժամանակների մեր քաղցր յիշողութիւնները Ջրերի Աստծոյ
թագաւորութիւնում։
Սիրելի՛ Գրահաւաք, խնդրում ենք չկրճատել ու չխմբագրել մեր դառնացած սրտի անկեղծ պոռթկումը։
Շնորհակալութիւն։
(Ստորագրութիւններ)
Կառլ
Տականք
Գրանտակեր
Թուրքերի ջրաղաց
Ադրբեջանցիների ջրաղաց
«Գրահաւաք» (grahavak.blogspot.com), 19 Օգոստոս 2016
------------------------
(*) Ակնարկութեան իմաստը չկրցանք պարզել («Հայկականք»)։
(*) Գարեգին Նժդեհ, «Ամերիկահայութիւնը. ցեղը եւ իր տականքը», Սոֆիա, 1935 («Հայկականք»)։
աԱս նամակը հանելուկ մնաց․․․ Գոնէ ինծի համար։ Դուն բան մը հասկցա՞ր, սիրելի Վարդան։ Եթէ՝ այո, հաճիս լուսաբանել։
ReplyDeleteՍիրելի Սեւան, նամակը գրուած է այդ բառերուն կողմէ՝ «դիմում եմ պահանջելու պէս», որպէսզի հայախօս մարդիկ դադրին գիշեր ու ցերեկ «տականք» բառը գործածելէ, աջ ու ձախ «գրանտակեր» յիմար բացատրութիւնը շպրտելէ, եւ մանաւանդ՝ «թուրքի ջաղացքին» եւ «ատրպէյճանցիներու ջաղացքին» ջուր լեցնելու մեղադրանքներ շարելէ, երբ այլեւս... ջուր գործածող ջաղացք չէ մնացած աշխարհի երեսին։
Deleteլաւ, հիմա հասկցայ թէ բանը ինչումն է։ Քանի որ այս բառերը դուրս են առօրեայ բառապաշարէս՝ բնական է որ չհասկնայի ։)) շնորհակալութիւն լուսաբանութեան համար։
ReplyDelete