ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍԵԱՆ
Նկարիչների Միութեան նախագահ Կարէն Աղամեանն ասում է, որ հայկական զինանշանն աղաւաղուած է եւ փոփոխութիւնների կարիք ունի:
Երէկ (Հոկտեմբեր 3) լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարոն Աղամեանն անդրադարձաւ զինանշանի
թերութիւններին: Ըստ նրա` ներկայումս զինանշանի տեսքը 1918 թուականին
նկարուած զինանշանից խիստ տարբեր է: Հայաստանի երրորդ Հանրապետութեան
զինանշանի առիւծը ճաղատ է, ինչը նշանակում է, որ ծեր է: Սովորաբար
զինանշանների վրայ պատկերուած կենդանիների երախը բաց է լինում, ինչը
նշանակում է, որ հսկում են պետութեան սահմանները, սակայն մեր զինանշանում
պատկերուած առիւծի երախը բաց չէ: Բացի դրանից` զինանշանի վրայ պատկերուած
թուրը պէտք է պատռէր շղթան, սակայն հայկական զինանշանի դէպքում հակառակն է՝
շղթան փաթաթուել է թրին, եւ անգամ թրի ծայրը սուր չէ:
Կարեն Աղամեանը յաւելեց, որ մեր զինանշանի մէջ թաքնուած են թշնամական նշաններ, եւ կարծես թէ մէկը դիտաւորեալ աղաւաղել է:
Պարոն Աղամեանն ակնկալում է, որ զինանշանի վրայ շտկումներ կ՚արուեն, մանաւանդ որ հարցը քննարկուել է նաեւ Հանրային Խորհրդում:
«Ազգ», Հոկտեմբեր 4, 2013
No comments:
Post a Comment