18.8.13

Ուրարտուն եւ հնագոյն պատմութեան հարցերը

Ըստ թրքական «Հիւրրիյէթ» թերթին,  Վանի ամրոցի թագաւորական  տապանաքարերու 3D (եռատարածական) նմոյշները պիտի պատրաստուին՝ լազերի եւ նորագոյն արհեստագիտութեան օգտագործումով։  Թագաւորներու տապանաքարերը ուրարտական ժամանակաշրջանի ամենէն կարեւոր յուշարձաններէն են:  

Վանի շրջանի՝ Պոլսոյ համալսարանի պատմութեան եւ հնագիտութեան բաժնի տնօրէն, փրոֆեսոր Էրկան Գոնիար ըսած է, թէ Վանի ամրոցի տապանաքարերը ցոյց կու տան Ուրարտուի ճարտարապետներուն յաջողութիւնները: «Բացի Վան քաղաքէն եւ գերեզմանաթումբէն, աշխատանքներ կը կատարուին նաեւ միջնաբերդի տարածքին: Այստեղ թագաւորներու տապանաքարեր կան։ Այս տապանաքարերը կ՚ապացուցանեն, որ ուրարտական ճարտարապետները առաջին հազարամեակի լաւագոյններն էին: Հոս կը տեսնենք, որ 200 քառակուսի մեթր մակերեսով քարեր մշակուած են եւ գերեզմանատուներ կառուցուած՝ թագաւորներու համար։ Մենք այս տարածքը կը վաւերագրենք։ Գիտութեան տեսանկիւնէն ասիկա շատ կարեւոր աշխատանք է: Մենք կ՚աշխատինք տեղագիրներէ, ճարտարապետներէ եւ սրահներ ձեւաւորողներէ բաղկացած խումբի մը հետ», – ըսած է Գոնիար
Այս լուրէն մեկնելով, «Առաւօտ»ի թղթակից Գոհար Յակոբեան Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիայի Պատմության Հիմնարկի տնօրէն, պատմական գիտութիւններու դոկտոր Աշոտ Մելքոնեանի կարծիքը հարցուցած է: «Ես չեմ զարմանում՝ արդեն վաղուց Ուրարտուի պատմութիւնը թուրքերը սկսել են իւրացնել, եւ դրանում մենք, ի հարկէ, մեղքի բաժին ունենք: Ցաւօք սրտի, մեր պատմագրութեան մէջ կան ուղղութիւններ, որոնք Ուրարտուն չեն տեսնում որպես հայոց պետականութեան անբաժան մաս եւ համարում են նախահայկական պետութիւն: Հենց այս մոտեցման արդիւնքում մեր հարեւանները տէր դարձան Ուրարտուի պատմութեանը: Թուրքական Պատմագիտական Ընկերութիւնը, որ 1930-ականներից ստեղծուել է Մուստաֆա Քեմալի ցուցումով, հենց նման խնդիր ունէր իր առջեւ դրուած՝ ի սկզբանէ ցոյց տալ թուրքական ներկայութիւնն այս տարածաշրջանում, մասնաւորապէս՝ Վանի թագաւորութիւնում: Եւ հիմա արդէն պետական մակարդակով իրենք այդ խնդիրը համարում ենլուծուած”, Ուրարտուն էլ համարում են առաջին թուրքական պետութիւնը այս տարածաշրջանում: Ես կարծում եմ, որ մեր պատմագրութիւնը պէտք է վերջնականապէս հրաժարուի այդ փտած հայեցակարգերից, եւ Ուրարտուն լիարժէքօրէն ներկայացնենք որպէս հայոց միասնական պետականութիւն՝ իր էթնիկ կազմով, ինչպէս դա մենք փորձել ենք անել դպրոցական աւագ դասարանների դասագրքերում, նոյնը հիմա արուել է 6-9-րդ դասարանների դասագրքում: Ընդհանրապէս Ուրարտուի պատմութեան հարցում ոչ միայն թուրքերը, այլեւ ադրբեջանցիները, մասամբ նաեւ վրացիները դարձել են պահանջատէր, ինչում մեր նախորդ սերնդի մեղքի բաժինը կայ»,- ըսած է Ա. Մելքոնեանը
Այն հարցին, թէ ի՞նչ կը խանգարէ այսօր պետական մակարդակով հակադարձելու թրքական կեղծարարութեան, ան պատասխանած է. «Կրկնում եմ՝ գիտական շրջանակներում կայ տեսակէտ, որի համաձայն՝ Ուրարտուն իրականութեան մէջ հայկական չէ, նախահայկական է, որի լեզուն եղել է ո՛չ հայերէնը, իբր կայ այդպիսի լեզու՝ ուրարտերէն, որը հայերէնի հետ ընդհանրութիւն չունի եւ իբր ուրարտական թագաւորները ծագումով հայ չեն: Նման պայմաններում, բնականաբար, պետական մօտեցում չի կարող լինել, երբ պատմագիտութեան մեջ, ցաւօք սրտի, միասնական մօտեցում չկայ: Յամենայնդէպս, ակադեմիայի Պատմության ինստիտուտի կարծիքն այստեղ միանշանակ է՝ Ուրարտուն մեր Արարատեան թագաւորութիւնն է, Հայկական Լեռնաշխարհի միասնական հայկական առաջին պետական կազմաւորումը, որից առաջ՝ դեռ երրորդ հազարամեակում եղել են այլ պետական կազմավորումներ եւս, ինչպէս Արատտան, Էթիունին, Հայասա Ազզին եւ այլն: Այսինքն, հայոց պետականութեան պատմութիւնը սկսւում է առնուազն Քրիստոսից առաջ երրորդ հազարամեակից»,- հաւաստիացուցած է գիտնականը:

"Hurriyet Daily News," Օգոստոս 13, «Առաւօտ», Օգոստոս 13 եւ 14, 2013

Թուրքիայում կպատրաստվեն Վանի ամրոցի թագավորների տապանաքարերի 3D նմուշները՝ լազերի և նորագույն տեխնոլոգիաների միջոցով: Հայտնում է «Հյուրիեթ» թերթը: Թագավորների տապանաքարերը ուրարտական ժամանակաշրջանի ամենակարևոր հուշարձաններից են, դրանց 3D նմուշները կպատրաստվեն Վան քաղաքի և Վանի ամրոցի հնագիտական աշխատանքների շրջանակներում: Վանում Ստամբուլի համալսարանի պատմության և հնագիտության բաժնի տնօրեն, պրոֆեսոր Էրկան Կոնյարն ասել է, որ Վանի ամրոցի տապանաքարարը ցույց են տալիս Ուրարտուի ճարտարապետների հաջողությունները: «Բացի Վան քաղաքից և գերեզմանաթմբից, աշխատանքներ են կատարվում նաև միջնաբերդի տարածքում: Այստեղ առկա են թագավորների տապանաքարեր: Այս տապանաքարերն ապացուցում են, որ ուրարտական ճարտարապետները լավագույններից էին առաջին հազարամյակում: Այստեղ մենք տեսնում ենք, որ 200 քառակուսի մետր մակերեսով քարեր են մշակվել և թագավորների համար գերեզմանատներ են կառուցվել: Մենք վավերագրում ենք այս տարածքը: Գիտության տեսանկյունից սա շատ կարևոր աշխատանք է: Մենք աշխատում ենք տոպոգրաֆներից, ճարտարապետներից և սրահներ ձևավորողներից կազմված խմբերի հետ», – ասել է Կոնյարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/08/13/275950/

© 1998 - 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

No comments:

Post a Comment