Այցերու գումար - Total Pageviews - Total de visitas

28.11.12

Ուզո՞ւմ էք իմանալ, թէ հայերը ինչու են լքում Հայաստանը

ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆ
 
«Լոյս» հիմնադրամ են ստեղծել, ուսանողներ են ուղարկում արտերկիր, որ կրթուեն լաւագոյն բուհերում: Ասում են` գիտելիքն է առաջնայինը 21-րդ դարում: Նախագահը, վարչապետը հանդիպում են դրսում ուսում ստացողների հետ, զրուցում վեհ գաղափարների շուրջ, բայց յետոյ պարզւում է` իշխանական ներկայացման մի արար է ընդամէնը: Սցենարի այս մասի հեղինակն էլ Տիգրան Սարգսեանն է:
Ձեզ գրագէտ, կրթութիւն ունեցող մարդիկ պէտք չեն: Ձեր նշաձողը Նոնոն է, Ազգային Ժողովի նախագահ Յովիկ Աբրահամեանի եղբօր` Ջոնիկի որսի ընկերը: Արտաշատում երբ մէկին հարցրի Նոնոյի մասին, միանգամից ասաց` Ջոնիկի սուրակչին է, սուրակ (որսի կենդանիների խումբ) քշողը: Նա որսի ժամանակ կենդանիներին քշում էր Ջոնիկի ուղղութեամբ, որ նա կրակի: Այո, հէնց նա` Արարատի մարզում Նոնօ մականունով յայտնի Գաբրիէլ Պօղոսեանն է յաղթել բնապահպանութեան նախարարութեան անցկացրած «Խոսրովի անտառ» արգելոցի տնօրէնի թափուր պաշտօնի համար մրցոյթում:
Ի՞նչ գիտելիքի մասին էք խօսում, պարոն վարչապետ, երկրում եղած պաշտօնները ձեր բոլորի հարազատներին չի հերիքում: Դուք նոյնիսկ Խոսրովի արգելոցի տնօրէնի պաշտօնը չէք ուզում «յանձնել», դուք նոյնիսկ մի մրցոյթի ընթացքում չէք կարողանում արդարութիւն ապահովել: Ուզու՞մ էք իմանալ, թէ հայերը ինչու են լքում Հայաստանը: Ահա պատճառներից մէկը` հասարակութեանը պարտադրուող Նոնոն:

«Հետք», Նոյեմբեր 26, 2012

No comments:

Post a Comment