ԶԱՆԻ ՀԱՐՈՅԵԱՆ
Չեն կարող որեւէ երկրում ուժեղանալ բնական գիտութիւնները եւ հասնել մինչեւ գիտական մակարդակի, եթէ այդ երկրում չեն զարգանում օտար լեզուները, որովհետեւ փոքր ժողովուրդները հնարաւորութիւն չունեն մասնագիտական, թարգմանական գիտական ծաւալ ապահովելու: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերութեան եթերում ասել է ԿԳ նախարար Լեւոն Մկրտչեանը` անդրադառնալով օտար լեզուների դասաւանդման նոր հայեցակարգի անհրաժեշտութեանը:
«Անցեալ տարի մեզ մօտ բակալաւրիական կրթութեան 70 տոկոսը հումանիտարիզացուած էր: Իսկապէս վտանգուած է այդ ուղղութիւնը մեզ մօտ, բոլոր առարկաների ժամաքանակներն ի հաշիւ բնագիտական առարկաների են մեծացել: Եթէ մենք փոխում ենք մեր հանրակրթութեան վեկտորը դէպի բնական գիտութիւններ, ապա արմատապէս պէտք է փոխենք բնական գիտութիւնների ե՛ւ մեթոդիկան, ե՛ւ ժամաքանակը ե՛ւ այլն»,-ասել է նախարարը:
Նրա խօսքով` այս իմաստով Հայաստանը միշտ եղել է առաջամարտիկ տարածք` Խորհրդային Միութեան ժամանակներից սկսած: Վստահաբար, եթէ մենք ուզում ենք ունենալ գիտելիքայեն (*) կրթական համակարգ եւ ունենանք գիտութիւն, պարտաւոր ենք ունենալ արդիական օտար լեզուների համակարգ: «Սա որեւէ ձեւով չի կատարւում մեր հայագիտական բլոկի հաշուին, որովհետեւ ՀՀ-ն ինքիշխան պետութիւն է, այստեղ անվերադարձ միակ պետական լեզուն հայերէնն է, եւ ես վստահ եմ, որ այդպէս է լինելու միշտ, քանի շարունակւում է Հայաստանի անկախութիւնը, մնացեալ բոլոր լեզուներն օտար են»:
Լեւոն Մկրտչեանը պատմել է, որ երբ սկսել են մշակել օտար լեզուների խորացուած ուսուցման հայեցակարգը, երկու խնդիր են ունեցել, մէկը` որ ի տարբերութիւն խորհրդային ժամանակուայ մեթոդիկայի, այսօր լսարանները, դասարաններն աւելի մեծ են, իսկ շաբաթական դասաժամերը` քիչ : Այսինքն` կարիք կար նոր մեթոդոլոգիայի, եւ կարիք կար, բացի ընդհանուր դպրոցական համակարգից, երկլեզուեայ պարտադիր կրթական համակարգի որոշակի խորացման:
«Հիմա առաջին դասարանում միայն մայրենի լեզուն է, երկրորդից սկսւում է ռուսերէնը, երրորդից` օտար լեզուները` կա՛մ անգլերէն, կա՛մ ֆրանսերէն, կա՛մ գերմաներէն (**): Խորացուած կրթական համակարգ ասելով` նկատի ունենք ոչ թէ որեւէ առարկայի, օրինակ` կենսաբանութեան, պատմութեան կամ այլ առարկայի փոխանցում հայերէնից տուեալ լեզու, այլ տուեալ լեզուն ուսանելու ընթացքում սովորում են նաեւ այդ լեզուի գրականութիւնը, աշխարհագրական, երկրագիտական որոշակի նիւթեր, որոնք օգնում են աւելի խորը հասկանալ տուեալ լեզուն»,- պարզաբանել է ԿԳ նախարարը:
Նրա տեղեկացմամբ` իրենք սկզբում լատինատառ յենքի վրայ մշակել են օտար լեզուները` անգլերէն, ֆրանսերէն եւ գերմաներէն: «Առաջանցիկը ֆրանսերէնն է, ընտրել ենք 10 դպրոց, այդ 10 դպրոցում սկսել ենք ֆրանսիական խորացուած ուսուցման պիլոտային ծրագիրը, դա դրուած է կայքում քննարկման համար: Այնուհետեւ կիրիլիցայի հիմքի վրայ ձեւաւորում ենք ռուսերէնը, եւ ունենք մէկ դպրոց չինական խորացուած ծրագրի, որը չինական ժողովրդի նուէրն է, կառուցւում է այդ դպրոցը»:
Լեւոն Մկրտչեանի դիտարկմամբ` եթէ մեր տնտեսական վեկտորը շարունակի զարգանալ դէպի հարեւան երկիր, ապա, անպայման, կարիք կ՚ունենանք արեւելագիտական ուղղուածութեան մէկ-երկու դպրոցի խորացուած ուղղուածութեան:

«Թերթ» (tert.am), 23 Սեպտեմբեր 2017
---------------------------------
Ծանօթագրութիւնները՝ «Հայկականք»-ի
(*) Անգլերէն՝ knowledge-based։
(**) «Այստեղ անվերադարձ միակ պետական լեզուն հայերէնն է... մնացեալ բոլոր լեզուները օտար են»։ Իսկ քիչ անդին՝ «... երկրորդից սկսւում է ռուսերէնը, երրորդից՝ օտար լեզուները...»։ Ուրեմն՝ ռուսերէնը օտար լեզո՞ւ է, թէ՞ չէ։
No comments:
Post a Comment