3.8.17

Արքմենիկ Նիկողոսեան․ «Մեր երկրում ընթերցասէրներ կան»

Ընթերցասէրների շրջանակում մեր օրերում գերակշռող թիւ են կազմում 18-ից 35 տարեկան երիտասարդները: Ամենաընթերցուող ժամանակակից գրողներից են Լեւոն Խեչոյեանը, Գուրգէն Խանջեանը, Յովիկ Չարխչեանը, Արամ Պաչեանը, Հրաչեայ Սարիբէկեանը, Գրիգը եւ այլք:
«Հայաստանում տարեկան տպագրւում է 2000 գիրք. դրանցից շատերը հարիւրից աւելի տպաքանակով են եւ սպառւում են: Ելնելով այդ տուեալներից` կարող եմ ասել, որ մեր երկրում ընթերցասէրներ կան»,- նշեց գրականագէտ Արքմենիկ Նիկողոսեանը:
Անդրադառնալով ամենաընթերցուող գրքերին` Արքմենիկն ընդգծեց, որ գրադարանային տուեալներով Հայաստանում ամենաընթերցուող գրողը Լեւոն Խեչոյեանն է:
«Եթէ նախկինում մարդիկ թերահաւատ էին ժամանակակից գրողների նկատմամբ ու գումար չէին ծախում նրանց գրքերը գնելու համար, ապա այսօր կան գրողներ օրինակ` Գուրգէն Խանջեանը, Գրիգը, որոնք սպառել են իրենց գրքերի առաջին տպաքանակը»,-ընդգծեց գրականագէտը:
Նիկողոսեանն ասաց, որ հանրութիւնը շատ է կարդում համաշխարհային գրականութիւն` Հերման Հեսսէ, Ջորջ Օրուէլ, Ջէյն Օսթին: Նա շեշտեց, որ այս կամ այն գրքի վաճառքի գործում մեծ դեր են կատարում հեղինակութիւն վայելող մարդիկ, որոնք տարբեր հարթակներում, երբեմն, բարձրաձայնում են իրենց սիրած գրողների, գրքերի անունները:

«Երկիր Մեդիա», 1 Օգոստոս 2017

No comments:

Post a Comment