ԱԶԱՏ ՕՐԴՈՒԽԱՆԵԱՆ
Գերմանական Die Welt (Աշխարհ, 30.05.2014թ.), թերթը տեղեկացնում է, որ երկրի Արտաքին գործերի նախարարութիւնը (ԱԳՆ) Մայիսի 28ին դիմել է դիւանագիտական սուր քայլի` իր մօտ է հրաւիրել Թուրքիայի դեսպան Հիւսէյին-Աւնի Քարսլըօղլուն: ԱԳՆ-ի քաղաքական ղեկավար Հանս-Տիթէր Լուքասը նրան զայրացած յայտնել է իր կառավարութեան վրդովմունքը` վերջերս Էրտողանի կողմից Գերմանիայի Կանաչների կուսակցութեան համանախագահ` ծագումով Թուրքիայից Ճեմ Էօզտէմիրի հասցէին հնչեցրած վիրաւորանքների ու սպառնալիքների համար: Քրիստոնեայ-դեմոկրատների փոխնախագահ Արմին Լաշերթի միջոցով քաղաքական Պերլինն արդէն յայտարարել էր, որ «օտար պետութեան ղեկավարի սպառնալիքը Պունտեսթակում ներկայացուած կուսակցութեան ղեկավարի` Էօզտէմիրի հասցէին, ով պաշտպանել է իր կանցլերի տեսակէտը, հարուած է բոլոր ժողովրդավար ստանդարտներին եւ Էրտողանի յարձակումը նրա վրայ, միաժամանակ դիտւում է որպէս յարձակում գերմանական պետութեան եւ ժողովրդավարութեան վրայ: Էրտողանեան թեման մայիսեան տաք քննարկումների նիւթ է դարձել նաեւ Գերմանիայի նախագահական Պէլվիւ ամրոց-նստավայրի եւ կանցլեր Անկելա Մերքէլի գերատեսչութեան գրասենեակներում: Երեւոյթի նախապատմութիւնն ու սրընթաց զարգացումները, արդէն 10 օրից աւելի է ինչ իրենց են գամել քաղաքական եւ լրատուական Գերմանիայի խօսափողներն ու գրիչները եւ սերտօրէն առնչւում են 2014թ. Օգոստոսին Թուրքիայի նախագահական ընտրութիւնների եւ դրա առաջին թեկնածուի` սկանդալային Էրտողանի հետ:
Ոչ միայն գերմանական Արաքսը` 1238,8 կմ. երկարութեամբ ձգուող Հռենոսն էր այդ օրը աւանդաբար երկու մասի բաժանում բնակչութեամբ չորրորդ գերմանական քաղաքին` մէկ միլիոնանոց բազմազգ Քէօլնին, այլեւ Թուրքիայի նախագահական աթոռի համար կատաղի պայքարող անհաւասարակշիռ մի քաղաքական գործիչ, ում այցի նկատմամբ անցեալում այդպիսի ընդգրկուն բողոքի դրսեւորում դեռ չէր արձանագրել քաղաքական եւ էթնիկ Գերմանիան: «Եւրոպայում թուրք ժողովրդավարների միութիւնը», որը, յիրաւի, համարւում է Թուրքիայի իշխանութեան երկարացուած ձեռքը Եւրոպայում, հիմնադրման 10ամեայ յոբելեանին մասնաւոր այցով Քէօլն էր հրաւիրել նախագահական ընտրութիւնների իր թեկնածուին: Ինչպէս ներքին, այնպէս էլ արտաքին առումով, օրուայ ընտրութիւնը շատ յանդուգն էր: Ներքին առումով` որովհետեւ Թուրքիայի ածխահորերում ցայսօր եղած ամենամեծ մարդկային ողբերգութեան` Սոմայի աղէտի ու դրան յաջորդած 300ից աւելի ածխահատների յուղարկաւորութեան սգոյ օրերին, երկրի վարչապետը սառնասրտօրէն արտասահմանեան նախընտրական արշաւի է մեկնում: Արտաքին առումով` քանզի այցի յաջորդ օրը` Մայիսի 25ին, Գերմանիայի բնակիչները միաժամանակ երեք` եւրոպական, նահանգային եւ համարկման կառոյցների ընտրութեան էին գնալու: Ուստի պաղարիւն վարչապետին թէ՛ ներքին եւ թէ՛ արտաքին աշխարհից համահունչ ապտակի արժանացրին: Գերմանիայի ալեւիների հարիւր հազարների հասնող համայնքը նախաձեռնեց այստեղ երբեւէ Էրտողանի դէմ եղած ամենահզօր ցոյցի կազմակերպումը: Երկրի ամենամեծ մուլտիֆուկցիոնալ դահլիճում` Քէօլնի Lanxess Arena-ում ելոյթի եկած Էրտողանի դէմ բողոքին Քէօլն էին ժամանել ցուցարարներ տարբեր քաղաքներից, ինչպէս նաեւ Անգլիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Հոլանդիայից, Աւստրիայից, Շուէյցարիայից, ընդհանուր` 400 հանրակառք, քէօլնեցիների հետ միասին մօտ 65 հազար ցուցարար (ըստ կազմակերպիչների` 100 հազար): Գերմանիայում հակաէրտողանեան ցոյցերի շղթան արդէն աւանդոյթի է վերածւում: Ցուցարարների բազմալեզու պաստառները` «Թաքսիմը ամէնուր է», «Մենք ո՛չ ենք ասում Էրտողանին», «Թայիփ Էրտողան = գայլ` գառան դիմակով», «Մարդասպան Էրտողան», «Ամէնուր դիմադրութիւն Էրտողանին», «Կորչի մենատէր Էրտողանը», եւ այլն, վկայում են մասնակիցների վճռականութեան մասին: Ալեւիների հետ համերաշխ քայլարշաւի էին ելել գերմանացիներ, այլախոհ թուրքեր, ասորիներ, քրդեր, տէրսիմցիներ, եզդիներ, յոյներ եւ հայեր: Հռենոսի միւս կողմում` Քէօլնի արենայում, վարչապետի մօտ 18 հազար երկրպագուներ չպարզեցին ոչ մի քաղաքական պաստառ: Արենայի ուխտաւորները միայն ծափահարում էին Գերմանիայի կանցլերին, քաղաքական գործիչներին ու զանգուածային լրատու միջոցներին անյարիր շանթահարող իրենց վարչապետին ու միաշունչ բղաւում` «Ռեճեփ Թայիփ Էրտողան»:
Գերմանիայում հայկական կառոյցներից Մայիսի 24ի ցոյցին մասնակցեց Հայ Ակադեմիականների Միութիւնը (ՀԱՄ): Հայկական դրօշների հետ միութեան անդամները պարզել էին «Էրտողանն ահաբեկիչ է», «Արարատ, մենք քեզ հետ ենք», «Արարատը եղել եւ մնում է հայկական» պաստառները: Քէօլնի եւ առհասարակ հակաէրտողանեան ցոյցերին մասնակցելու միութեան գաղափարական հենքը հետեւեալն է.
- Էրտողանը Թուրքիայի խօսնակն ու խորհրդանիշն է արտասահմանում եւ նրա դէմ պայքարը, պայքար է ուրացող պետութեան դէմ, որին եւրոպական բեմերում ասում ենք` յիշո՛ւմ ենք մեր պատմութիւնը, պահանջատէ՛ր ենք եւ դեռ լուծելու խնդիրներ ունենք Թուրքիայի հետ: Ամէնուր պէտք է այդ երկրի ղեկավարներին դիմաւորենք բողոքի ու պահանջատիրութեան մեր մշտական ներկայութեամբ,
- Համերաշխ ենք թուրքական ներկայ իշխանութիւնների դէմ Արեւմտեան Հայաստանի դրացի հալածուած ազգերի պայքարի հետ, քաղաքական դաշնակից ենք նրանց,
- Գերմանական ժողովրդավար քաղաքական դաշտում ներկայութիւն ենք դառնում, փաստում ենք կազմակերպուած առկայութիւն, գերմանացի եւ միւս ժողովրդավար քաղաքական գործիչների մէջ բարեկամներ ենք ձեռք բերում, գործիչներ, որոնցից շատերն իրենք են հայերին փնտռում,
- Ի կատարումն այս ծրագրային դրոյթների, ՀԱՄ-ի անդամները գործօն ներկայութիւն ապահովեցին Քէօլնի Մայիսի 24ի մեծ ցոյցին:
Իսկ գերմանական արձագանգը.ինչպիսի՞ն էր այն:
Էրտողանի այցի, դրա նախորդ եւ յաջորդ օրերին, տեղի ունեցաւ խօսափողերի եւ հեռուստապաստառների իսկական փոխհրաձգութիւն, որին մասնակցեցին աւագ եւ կրտսեր սերնդի բազմաթիւ գործիչներ:
Նախ` Եւրոպական Խորհրդարանի նախագահի պաշտօնի համար մօտ 400 միլիոն եւրոպացիների ձայները շահելու ելած թեկնածուները` գերմանացի Մարթին Շուլցը (սոցիալ-դեմոկրատական կուսակցութիւն) եւ լիւքսեմպուրկցի Ժան-Գլօտ Եունքէրը (քրիստոնեայ-սոցիալ, Ժողովրդական կուսակցութիւն) իրենց ընտրութեանը եւ Էրտողանի այցին նախորդող շաբաթուայ վերջին Համպուրկում կայացած հեռուստաբանավէճին հակառակ իրենց բազմաթիւ տարակարծիք մօտեցումներին, միաձայն հաստատեցին, որ «ներկայ Թուրքիան, նրա ղեկավարութիւնը, տեղ չունեն Եւրոպական Միութիւնում, հասուն չեն դրա համար»: Այս ելոյթները լուրջ ազդանշաններ էին հակաէրտողանեան մթնոլորտի թէժացման համար: Զգուշաւոր, բայց վճռական էր նաեւ կանցլեր Անկելա Մերքէլի (քրիստոնեայ-դեմոկրատ) ելոյթը, որով աշխարհի ներկայ թիւ մէկ կին գործիչը յոյս էր յայտնում, որ «Էրտողանը գիտակցում է, թէ այս անգամ որքան զգայուն է այցի օրը եւ որ նա ամենայն պատասխանատուութեամբ ելոյթ կ՚ունենայ»: Յատկապէս մտահոգիչ եւ խարազանող շեշտով հանդէս եկաւ Քէօլնի քաղաքագլուխ Եուրկէն Ռոթերսը (սոցիալ-դեմոկրատ, 2009-ից Քէօլնի քաղաքագլուխ), ով հեռուստապաստառից յայտնեց, որ «պատշաճ կը լինէր, եթէ Էրտողանը Գերմանիա գալու փոխարէն մնար իր երկրում եւ պարզէր Սոմայի աղէտի խնդիրները… նրա այցը որոշակի սադրանք է»: Գերմանիայի գլխաւոր չորս կուսակցութիւնների` Քրիստոնեայ-Դեմոկրատների, Սոցիալ-Դեմոկրատների, Կանաչների եւ Ձախերի յայտնի շատ գործիչներ Էրտողանին Գերմանիա կատարելիք այցից հրաժարուելու խորհուրդներ եւ սուր գնահատականներ հնչեցրին: Հիւսիս-հռենոսեան Վեստֆալիա (ՀՀՎ) մարզի (Քէօլնը այս մարզի ամենամեծ քաղաքն է) Աշխատանքի եւ Համարկման նախարար Կունթրամ Շնայտէրը (սոցիալ-դեմոկրատ) Էրտողանի այցը համարեց «հիւրընկալութեան իրաւունքի չարաշահում», ձաղկող էին նաեւ մարզի Կանաչների նախագահ Սվէն Լեհմանի խօսքերը: Կարծր էին յատկապէս պերլինեան ձայները: Ըստ կառավարող Քրիստոնեայ-Դեմոկրատական Միութեան փոխնախագահուհի Եուլիա Գլէօքնէրի` «խելացի կը լինէր, եթէ նա չգար… Էրտողանը երբեք այսքան հեռու չէր եղել եւրոպական արժէքներից, որքան հիմա է… յուսով եմ, որ Թուրքիայից եկած շատ քաղաքացիներ նրան այստեղ ուղղակի կ՚արհամարհեն, որը յստակ դիրքորոշում կը լինի նրա նկատմամբ»: Նոյն օրերին Քրիստոնեայ-Սոցիալ.Միութեան գլխաւոր քարտուղար Անտրէաս Շէօէրը Պաւարիայից յայտարարեց, որ «Էրտողանն իրաւունք չունի իր ընտրապայքարի ճակատամարտերը Գերմանիա տեղափոխել»: Քրիստոնեայ-դեմոկրատների ցուցակով Պունտեսթակ անցած առաջին մուսուլման պատգամաւոր, Յունաստանից Գերմանիա տեղափոխուած թուրք ընտանիքի դուստր Ճեմիլէ Եուսուֆը յայտնեց, որ «վստահ է, որ Սոմայի ողբերգութիւնից յետոյ, շատերը կարծում են, որ վարչապետը պէտք է լինի այնտեղ, որտեղ նրա կարիքը կայ, այն է` իր երկրում եւ աղէտի վայրում, այլ ոչ թէ մեկնի Գերմանիա` յոբելեանական տօնակատարութեան»: Ամենաաղմկայարոյցն ու խոցելին, ի հարկէ, Մայիսի 19-ին «Գերմանիա» ռադիօկայանի լրագրող Եասփէր Պարենպերկի հետ Ճեմ Էօզտէմիրի ունեցած հարցազրոյցն էր, որտեղ Կանաչների համանախագահը ուղղակի ասում է. «Էրտողանը կորցրել է իրականութիւնը ճանաչելու կարողութիւնը եւ նրա նախագահ դառնալը Թուրքիայի համար անկում կը նշանակի…», ապա աւելացնում` «մենք պէտք է ծրագրեր մշակենք յետէրտողանեան Թուրքիայի համար, քանզի Էրտողանը բեւեռացնում, բաժան-բաժան է անում Թուրքիայի հասարակութիւնը եւ նոյնն է անելու նաեւ Գերմանիայում թուրքական ծագմամբ քաղաքացիների հետ»:
Գանահարող նոյն մթնոլորտն էր տիրում նաեւ 24-ի մեծ ցոյցի ամբիոնում: Բազմաթիւ ալեւի գործիչների կողքին ելոյթներ ունեցան Եւրոպական Խորհրդարանի պատգամաւոր, Եւրոպայի Կանաչների կուսակցութեան համանախագահ Ռայնհարտ Պիւթիքոֆէրը, Պունտեսթակի պատգամաւորներ` պրոֆ. դր. Հերիպերթ Հիրթէն (քրիստոնեայ-դեմոկրատ), Ֆոլքէր Պէքը (Կանաչներ), Սեւիմ Տաղտէլէնը (Ձախեր), ՀՀՎ խորհրդարանից` Սերտար Եիւքսէլը (սոցիալ-դեմոկրատ), Պերնհարտ ֆօն Կրիւնպերկը (սոցիալ-դեմոկրատ), Եւրոպական Խորհրդարանի դանիական ծագումով թեկնածու Թինէ Հէօրտումը (սոցիալ-դեմոկրատ) եւ ուրիշներ: Օրուայ բեմից բազմաթիւ հռետորներ Էրտողանից պահանջում էին նաեւ ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը:
Հակաէրտողանեան հարիւրաւոր յօդուածներն ու քաղաքական գործիչների բուռն արձագանգներն արդեօ՞ք միայն բարոյախառն ելոյթներ էին եւ չունէին որեւիցէ դիւանագիտական հարուածի ուժ կամ նպատակ, թէ՞ սա ուղղակի արդէն նշանակում է, որ գերմանացիները թուրք ղեկավարի համար միակողմանի թռիչքի տոմս են պատուիրել եւ առաջարկում են նրան եւրոպական քաղաքական օդանաւակայանից Թուրքիա թռչել Մուամար Քատաֆիի, Հոսնի Մուպարաքի եւ Զին պէն Ալիի ինքնաթիռով:
Ի հեճուկս վերոյիշեալի, Անգարայի տիրակալը իր հիւսիսային հպատակներին հրամայեց աւելի վեր բարձրացնել սպիտակ աստղով կիսալուսինը եւ մէկ ու կէս միլիոն ընտրողների սրտերը նուաճելու բաղձանքով ժամանեց Գերմանիա: Թուրքիայի ԱԳ նախարար Տաւութօղլուի եւ իշխանամէտ «Ենի Շաֆաք» թերթի կողմից գերմանացիներին ուղղուած պատասխան կրակոցները բաւարար չհամարելով, աներեր Էրտողանը արենայի բեմից նախ ամպահար արեց հիւրընկալ երկրի գործընկերներին, յետոյ, կարծես բոլոր քննադատողներին որպէս հաւաքական պատասխան` թուրքական հեռուստապաստառից դիմեց Ճեմ Էօզտէմիրին. «Այդ այսպէս կոչւած Թուրքին այլեւս չեմ ուզում տեսնել Թուրքիայում… Դու արդէն շատ հեռուն գնացիր քո արտայայտութիւնների մէջ…»:
Դատելով Էրտողանի եւ նրա էմիսարների յամառ պահուածքից, յատկապէս այստեղ մշտապէս հնչեցրած նրանց յարձակողական ելոյթներից, կարելի է եզրակացնել, որ Գերմանիա յաճախակի կատարուող նրանց այցերի չբարձրաձայնուող նպատակներից է թուրքական սփիւռքի ազգայնամոլութեան վերարտադրութեան ապահովումը, Գերմանիայում թուրք երիտասարդ սերնդի գաղափարապէս թուրքական ազգայնամոլութիւնից եւ իսլամից հեռանալու հնարաւորութիւնները նուազագոյնի հասցնելու մարմաջը:
Յստակ է արդէն, որ Անգարայի ներկայ պետական սփիւռքեան գաղափարախօսութիւնը ազգայնամոլութիւնն ու մարտնչող իսլամիզմն է, որը Պէրլինում արդէն գիտակցում են:
Իսկ Վոսփորի ափի բնակիչը, 21րդ դարի սկզբին, կարծես սկսում է նորից հիւանդանալ:
«Նոր Յառաջ», Յունիս 7, 2014

No comments:
Post a Comment