ՔՐԻՍՏԻՆԷ ԱՂԱԼԱՐԵԱՆ
Կարգալոյծ է հռչակուել Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի քահանայ Տ. Մարտիրոս Բէրբէրեանը եկեղեցականին անյարիր ընթացքի համար: Սակայն Տ. Մարտիրոս Բէրբէրեանը «Հետք»ի հետ զրոյցում նշում է, որ իրեն ապօրինի են կարգալոյծ արել, եւ ինքը Տէր Հայր է մնալու մինչեւ վերջ:
-Ի՞նչ «յանցանք» էք գործել, որ համարուել է «եկեղեցականին անյարիր ընթացք» եւ Ձեզ կարգալոյծ են արել:
-Ես 14 տարի է` քահանայ եմ Մոսկուայում եւ ծնունդով Բէյրութից եմ: 1992 թ. հաստատուեցի Մոսկուայում, բայց դեռ քահանայ չէի: 2000 թ. թեմի նախկին առաջնորդն ինձ կանչեց, ասաց` քահանայի պէտք ունինք եւ ձեռնադրեց ինձ` ժողովրդի փափաքին ընդառաջելով: Եւ ես 2000 թ.-ից անարծաթ քահանայութիւն եմ անում, այսինքն` ես եկեղեցուց փող չեմ վերցնում, եկեղեցում չեմ ապրում: Եղբօրս հետ ունենք գործ, եւ այդ գործից ես իմ ընտանիքի, տան ապրուստը հոգում եմ, եկեղեցուց ընդհանրապէս ոչ մի կոպեկ փող չեմ վերցնում, ոչ էլ վերցրել եմ. սա իմ սկզբունքը եւ իմ պայմանն է եղել նախկին առաջնորդի հետ:

Անշուշտ, 14 տարուայ ընթացքում շատ խնդիրներ եղան նոր առաջնորդի հետ, եւ ինքը միշտ ասում էր, որ չի ընդունում դա, եւ ես պէտք է միւս քահանաների նման լինեմ: Ես էլ միշտ ասում էի, որ սա իմ սկզբունքն է: 2000 թ., երբ Մոսկուայում խնդիրներ եղան (եկեղեցին բաժանուեց երկու մասի), ես որպէս հայ եկեղեցու ծառայ, անցայ ժողովրդի գլուխը, անցայ այսօրուայ առաջնորդի կողքը, որպէսզի մենք ժողովրդին հովուենք:
Հինգ տարուայ ընթացքում ես ստեղծեցի մի համայնք, որն այսօր կարող է վկայել իմ քահանայագործութեան մասին: Համայնքը զօրացաւ եւ մեծացաւ եւ մինչեւ այսօր ժողովրդի կողմից ոչ մի գանգատ չկայ, ոչ մի խօսք չկայ իմ անյարիր կեցուածքի մասին: Հաւատացեալ քահանան նա է, որն իսկապէս հովուութիւն է անում, իսկ ես իսկապէս հովուութիւն եմ անում` այցելութիւններ եմ կատարում տները, հիւանդներին, ում պէտք եմ, միշտ իր կողքն եմ: Այսօրուայ եկեղեցական ղեկավարութիւնն ուզում է, որ քահանան լինի աշխատող, իսկ ես աշխատող չեմ: Քահանան չի աշխատում, քահանան ծառայում է, քահանան 24 ժամ քահանայ է: Սա մեր առաջնորդին դուրը չեկաւ:
-Երբ գնում էք արարողութիւնների մասնակցում, այդ արարողութեան համար սահմանուած գումարը չէ՞ք վերցրել, որպէսզի տաք եկեղեցուն:
-Ես իմ ծառայութեան ողջ ընթացքում, եկեղեցու մէջ ինչ արարողութիւն կատարուել է (Մոսկուայի եկեղեցում այդ նուիրատուութիւնները գնում են եկեղեցու գանձանակ, չեն գնում քահանաներին) եւ ժողովուրդը նուէրներ է տուել, այդ նուէրները գնացել են եկեղեցուն: Բայց կան ուրիշ դէպքեր, երբ ժողովուրդը գումարներ է տալիս քահանային: Ես, նման դէպքերում, այդ գումարները տալիս էի մեր միւս քահանայ եղբայրներին, որովհետեւ իրենք դրանով են ապրում:
-Իսկ ինչպէ՞ս են պատճառաբանել կարգալոյծ անելու որոշումը:
-Ժողովրդին ասում էին, որ ես մշտապէս չեմ գնում եկեղեցի, այսինքն` ժամը 10-ից 17-ը չեմ գալիս եկեղեցի: Բայց դա պատճառաբանութիւն է, ես էլ Բէյրութում պաշտօններ ունեցել եմ եւ շատ լաւ գիտեմ, որ եթէ մարդուն ուզենաս պատժել, բազմաթիւ միջոցնէր կարելի է գտնել:
Ես կարծում եմ` պատճառն այն է, որ ես ժողովրդի մէջ որպէս քահանայ հեղինակութիւն եմ ունեցել, եւ ժողովուրդը լսում է ինձ: Ես ծիսակատար քահանայ չեմ: Ես իսկական հայ եկեղեցու քահանայ եմ եւ պիտի քահանայագործութիւն ու հովուութիւն անեմ ժողովրդին: Ուրիշ խնդիր չի եղել, միակ խնդիրն այն էր, որ մենք միշտ տարակարծութիւններ ենք ունեցել քահանայի ծառայութեան ոճի վերաբերեալ:
Եւ երկու ամիս առաջ առաջնորդն ինձ կախակայեց որպէս պատիժ, որ ես «շտկուեմ»: Կախակայելուց մէկ ամիս յետոյ եւս մէկ ամիս կախակայեց: Ես գնացել էի Լիբանան, Լիբանանի թեմի առաջնորդի հետ խօսեցի ու ասացի, որ ուզում եմ փոխադրուել Բէյրութ ծառայելու, որովհետեւ այստեղ չեն ընդունում, այսպէս ասած, սփիւռքահայերին: Բէյրութի առաջնորդն ասաց` արի, մենք քեզ կ'ընդունենք: Ես եկայ Մոսկուա, մեր առաջնորդին ասացի, որ հարցի լուծումը գտել եմ, խաղաղ ձեւով կարող ենք բաժանուել, ես գնում եմ Լիբանան, խնդրում եմ տուէք նամակ, որ գնամ: Ասաց` շատ լաւ բան ես մտածել եւ այդ մասին կը խօսի Վեհափառի հետ: Երէկ` ժամը 4-ին ժամերգութեան էի մտնում եկեղեցի, տեսայ մեր առաջնորդին, ինձ ոչինչ չասաց, որ կարգալոյծ ենք արել, նորմալ խօսեցինք: Իրիկունը հաւատացեալները զանգեցին, ասացին, որ Հայաստանից լուր ենք ստացել, որ Ձեզ կարգալոյծ են արել: Ասի` Տէր Մարտիրոսը միշտ էլ Տէր Մարտիրոս է, կարգալոյծ չէ: Դա ապօրինի կարգալուծութիւն է:
Թեմական անդամները նամակ են ստորագրել, բայց այդ անդամները ոչ ինձ տեսել են, ոչ էլ իմ հետ խօսել են, ոչ էլ եկեղեցի են եկել, տարին մէկ անգամ գան-չգան: Այլ պատճառ չկայ, որ ես, ասենք, հերետիկոս լինէի կամ անբարոյական: Բոլորը կարող են վկայել` ես ով եմ: Ժողովուրդը մէկ օրուայ մէջ 350 ստորագրութիւն է հաւաքել եւ նամակ ուղարկել, որտեղ խնդրել են նման քայլեր չանել եւ այդ հարցը այլ ձեւով լուծել: Ինքն էլ ասել է, որ իրեն հետաքրքիր չէ ոչ 350 հոգին, ոչ էլ 3000-ը: Ինքը պատրաստ է 3 միլիոն հոգի զոհել հայ եկեղեցուց, որ միայն կարգ ու կանոն հաստատի եկեղեցում:
-Ձեր ասածից ստացւում է, որ եկեղեցուն աւելի շատ «համակարգային» ծառայողներ են պէտք, քան իսկապէս եկեղեցու ծառայողներ:-Դժբախտաբար` այո: Ես ասում եմ, որ ես մնում եմ քահանայ, չեմ ընդունում այդ ապօրինի որոշումը: Դրա դէմ եկեղեցական օրէնքի ճանապարհով մեր ժողովուրդն այստեղ պատրաստ է պայքարել, բացատրութիւն է ուզում, թէ ովքեր են այդ թեմական անդամները, ուզում են հանդիպել նրանց, հարց տան, թէ ինչի հիման վրայ էք նման նամակ ստորագրել: Եւ մենք պատրաստ ենք մինչեւ վերջ գնալու` եկեղեցական կարգ ու կանոնով, առանց խառնաշփոթի կամ ոչ քրիստոնէական կեցուածք ցուցաբերելով: Քահանաներին, որոնց նկատմամբ Ֆրանսիայում քրէական գործ է յարուցուել, ոչ մի բան չեն անում, նրանք շարունակում են քահանայագործութիւնը, որովհետեւ ինչ-ինչ յարաբերութիւններ ունեն Վեհափառի կամ առաջնորդի հետ, ուրիշ քահանայ կայ, որ բռնուել է անբարոյականութեան վրայ, որեւէ խնդիր չկայ, բարձրաստիճան հոգեւորականներ կան, որոնք եսիմ ինչերով են զբաղուած, ոչինչ չկայ նրանց համար: Եթէ նայենք, թէ ով պէտք է եկեղեցուն ծառայեն եւ ով ոչ, երեւի 90 տոկոս հոգեւորականութիւնը պէտք է եկեղեցուց հեռանայ:
-Ինչո՞ւ է նման համակարգ ստեղծուել:
-Այսօր, դժբախտաբար, մեր եկեղեցին եկեղեցի հասկացողութիւնից դուրս է եկել, դարձել է մի ընկերութիւն, հիմնարկ, որտեղ քահանան պաշտօնեայ է, եպիսկոպոսը` ֆիլիալի տնօրէն, կաթողիկոսն էլ` գլխաւոր տնօրէն: Այդ ձեւով ուզում են եկեղեցի ղեկավարել: Եկեղեցին պէտք է հիմնուած լինի սիրոյ վրայ: Եկեղեցու մէջ կանոն, ստորագրութիւն, թուղթ, նամակ` այդպիսի բաներ չկան: Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, եւ մենք իր անդամներն ենք:
-Մինչ այժմ Դուք այդ համակարգի մասն էիք եւ ծառայում էիք այդ համակարգում: Երբեւիցէ ընդվզե՞լ էք այդ համակարգի դէմ:
-Միշտ ընդվզել եմ, դրա համար էլ ես սիրուած չեմ, ըմբոստ եմ, եւ ինձ ապօրինի կարգալոյծ արեցին, որովհետեւ ես «այո» չեմ ասում, ինքնուրոյն եմ, փողով իրենցից կախուած չեմ, իմ վրայ կոմպրոմատնէր չունեն:
-Ասացիք` Ձեր եղբայրը բիզնես ունի եւ դրանով էք ապրում: Ռուսաստանո՞ւմ է նրա բիզնեսը:
-Այո, Ռուսաստանում է: Միայն իմ եղբայրը չէ, ես էլ եմ նրան օգնում այդ գործում:
-Չէ՞ք կարծում, որ հոգեւորականը պէտք է այնքան նուիրուած լինի եկեղեցուն, որ այլ գործունէութեամբ չզբաղուի:
-Քահանային արտօնւում է աշխատել, եթէ իր աշխատանքը մաքուր է (մենք երեխաների խաղալիք ենք վաճառում, ուրիշ բան չենք անում), եթէ դա մեղսալից գործ չէ եւ չի խանգարում հոգեւոր ծառայութեանը: Իմ դէպքում ոչ մի հոգեւոր ծառայութեան խոչընդոտ չկար, որովհետեւ Մոսկուայում չէք կարողանայ գտնել մէկ անձնաւորութեան, ով ինձ դիմել է որպէս քահանայ եւ ես իրեն ասել եմ` ես չեմ կարող իր հետ հանդիպել, որովհետեւ ես աշխատում եմ կամ զբաղուած եմ: Ես 24 ժամ քահանայ էի:
-Ինչո՞ւ էք որոշել ծառայել եկեղեցուն:
-Ես գալիս եմ մի ընտանիքից, որը քրիստոնէական հիմքերի վրայ է հիմնուած: Հայրս սարկաւագ է, կրօնական գրքերի հեղինակ է: Ես սարկաւագ, յետոյ քահանայ եմ ձեռնադրուել եկեղեցում` չնայած ճեմարանում չեմ սովորել եւ ինքնակրթութեամբ եմ հասել դրան: Ես գործ եմ ունեցել, աշխատել եմ, ոչ մի խնդիր չեմ ունեցել: Ես Ռուսաստանում աշխատում եմ, Ռուսաստանի քաղաքացի եմ, երկու զաւակ ունեմ, մէկը համալսարան է արդէն գնում, միւսն էլ պատրաստւում է:
Երբ ասում եմ` այո, անելու եմ, ուրեմն ես զգում եմ ինձ քահանայ եւ մնում եմ քահանայ յաւիտեան, որովհետեւ սա նոյնն է, ինչ մկրտուած մարդուն ասել, թէ այսօրուանից նա մկրտուած չէ: Սա խորհուրդ է, եւ երբ խորհուրդը կատարւում է անձի վրայ, այդ խորհուրդը ոչ ոք իրաւունք չունի այդ մարդուց վերցնելու` բացի Քրիստոսից` վերջին դատաստանի օրը: Որպէս ադմինիստրատիւ ղեկավար` կաթողիկոսն իրաւունք ունի արգելելու, որ քահանան եկեղեցու մէջ պատարագ չմատուցի, կնունք չանի եւ այլն:
-Որտե՞ղ էք ծառայել, ո՞ր եկեղեցու քահանան էք եղել:
-Մոսկուայի բոլոր քահանաները բոլոր եկեղեցիների քահանաներ են վերջին երկու տարուայ ընթացքում: Բայց իմ ծուխը Սուրբ Գէորգ մատուռի համայնքն է: Ես միակ քահանան էի, որ վերցրեցի Սուրբ Գէորգ եկեղեցին, ժողովուրդը սկսեց այդ եկեղեցու շուրջը հաւաքուել: Այսօրուայ դրութեամբ այնտեղ կայ մի քրիստոնէական համայնք, ընտանիք, որն իսկապէս քրիստոնէական կեանքով է ապրում: Նոյնիսկ այնտեղից ինձ հանեցին, համայնքը ուզեցին բաժանել, որպէսզի համայնք չլինի, ուժ չլինի, դրա համար ամբողջ գործերը գաղտնի էինք անում, բայց եկեղեցու փառքի համար էինք անում: 14 տարուայ ընթացքում թեմի առաջնորդը ոչ մի յանձնարարական չի տուել ինձ, միշտ համարել է 5-րդ սորտի քահանայ: Ես հետը խօսել եմ եւ ասել եմ, որ այդպէս եմ զգում, ասել է` այո, այդպէս է: Իսկ ինչ որ արել եմ ես` քարոզել եմ, խօսել եմ, գաղտնի եմ արել, որպէսզի գլխիս հարուած չգայ:
-Ի՞նչ էք պատրաստւում անել հիմա:
-Պայքարելու ենք, մեր իրաւունքները պաշտպանելու ենք:
-«Մեր» ասելով` ո՞ւմ նկատի ունէք:
-Ժողովուրդը, համայնքը: Ժողովուրդը ոտքի է ելել: Ժողովուրդը ընդվզում է, ուզում ենք քրիստոնէական պոռթկում անել, որպէսզի մեր իրաւունքները պաշտպանենք: Հայ Եկեղեցին մեր եկեղեցին է, եւ Հայ Եկեղեցու տէրն ու տիրականը ոչ կաթողիկոսն է, ոչ առաջնորդը, ոչ էլ հոգեւորականն է: Հայ Եկեղեցին պատկանում է ժողովրդին, եւ ժողովուրդը իր Եկեղեցուն տէր ու տիրական պիտի կանգնի: Այսօր մէկ հոգի չի կարող որոշել Եկեղեցու ճակատագիրը, որ ինչպէս ուզենայ, այնպէս անի: Գերագոյն հոգեւոր խորհուրդն այսօր ապօրինի է, որովհետեւ ընտրուած չէ:
-Ի՞նչ ելք էք տեսնում:
-Նախ եւ առաջ, պէտք են նուիրեալ հոգեւորականներ, որոնք կան եւ ապօրինի ձեւով կարգալոյծ են հռչակուած, պէտք է աշխատեն ժողովրդի հետ, իսկ մեր եկեղեցին ժողովրդի հետ ընդհանրապէս կապ չունի: Եկեղեցին բաժանուած է երկու մասի` հարուստ եւ աղքատ: Հարուստները եկեղեցում ամէն ինչ անելու իրաւունք ունեն, գալիս են եկեղեցու դասի մէջ են նստում, իսկ պարզ, աղքատ ժողովուրդը ոտքի վրայ կանգնած է մնում: Սա ամենամեծ սխալն է, որովհետեւ Աստծոյ առաջ բոլորը հաւասար են: Եւ եթէ այս սկզբունքով մեր եկեղեցին պիտի շարժուի, ուրեմն մեր եկեղեցին գնում է խորխորատ: Բայց ես ասեմ, որ մեր եկեղեցին չի քանդուելու, որովհետեւ մեր եկեղեցին առաքելահաստատ եկեղեցի է, մնալու է, պատմութեան ընթացքում աւելի վատ ժամանակներ է ունեցել, բայց շտկուել է:
Եկեղեցում ընդունուած է, որ գլուխ բարձրացնել պէտք չէ, պէտք է ինչ ասեն` անես, կապ չունի` հակաեկեղեցական է, թէ ոչ, միայն պիտի ենթարկուես:
Իմ խնդրանքը իմ ժողովրդին այն է, որ աղօթեն, որ Աստուած մեր եկեղեցական ղեկավարութեան հոգիները փոխի, որպէսզի նրանք էլ փոխուեն ու մեր եկեղեցին էլ փոխուի: Եթէ հոգիները չփոխուեն, մեր եկեղեցին չի փոխի:

«Հետք», Մայիս 1 (http://hetq.am/arm/news/54383/mer-ekexecin-dardzel-e-mi-himnark-ortex-qahanan-pashtonya-e-episkoposy-filiali-tnoren-katoxikosn-el-glkhavor-tnoren.html/)
No comments:
Post a Comment