Այցերու գումար - Total Pageviews - Total de visitas

15.3.12

Յովհաննէս Գրիգորեան. «Եկէք պայքարենք միայն վատի դէմ»

«Գրողը մասնագիտութիւն է, կոչում, տաղանդ, մասնագիտացում, եթէ այս բոլորից մէկն էլ չլինի, դու գրող համարուել չես կարող: Գրողը համակ սէր է»,- ասում է գրականութեան եւ հրապարակախօսութեան ոլորտում 2011 թուականի պետական մրցանակի դափնեկիր, գրող, հրապարակախօս Յովհաննէս Գրիգորեանը: Գրողների միջազգային օրը նա անցկացնելու է հիւանդանոցում` իր նոր վիպակի վրայ աշխատելով: Խոստովանում է` հիւանդութիւնը իրեն ապրելու նոր ուժեր տուեց:
«Այսօր սովորական աշխատանքային օր է, ինչպէս մնացած բոլոր այս օրերը: Ես այսօր աշխատելու եմ իմ վիպակի վրայ, որը կոչւում է «Գերեզմանիա»: Այն իմ մանկութեան քաղաքում տեսած դէպքերին է վերաբերում, երբ երկրաշարժից յետոյ մարդիկ օգնութիւն էին ստանում, ու կենդանի մարդկանց թողած` կառուցում հսկայ գերեզմաններ»,- պատմում է Յ. Գրիգորեանը: Նրա գրական կերպարներն էլ կենդանի մարդիկ են, գլխաւոր ուղերձը` «երբեք չմեռնես»-ը:
«Մարդը ինքը կերպար է: Ես երկու ամիս ապրեցի Իսրայէլում, եւ շատ բան տեսայ, մենք շատ հարցերով ենք նման իրար, ու հիանալի է, որ մարդիկ այսօր կարողանում են իրար հետ շփուել, նախկին տարիների հեռաւորութեան ճամբան հիմա կտրում ենք 2 ժամում: Գլոբալացումը ե՛ւ վատ է, ե՛ւ լաւ: Եկէք պայքարենք միայն վատի դէմ»,- ասում է նա:
Խոստովանում է, ժամանակակից հայ գրողի հիմնական խնդիրը հէնց այդ անառողջ մթնոլորտն է: «Շատ երիտասարդ տաղանդաւոր գրողներ կան, օրինակ Արամ Պաչեանը, երիտասարդ արձակագիր է, բայց շատ հասուն մտքեր ունի: Բայց շատ են նաեւ րոպէական հռչակի ետեւից վազող գրողները, ովքեր գրում են հեշտ ու հեշտ վաճառուող թեմաներով: Բայց նրանց հռչակն էլ է շատ հեշտ անցնում: Կայ նաեւ գրաքննադատների պակաս: Շատ հայ գրաքննադատներ, իրականում, նախկինում չյաջողուած գրողներ են, ովքեր չեն գնահատում այդ լաւը»,- ասում է նա:
Գրողի համար ամենաուրախալին այն է, որ փոխուել է վերաբերմունքը գրողի նկատմամբ: «Առաջ գրողին մրցանակ տալիս էին ուղղակի, հիմա` հանդիսաւոր, առաջ գրողի տան համար մի կոպեկ էլ չէին ծախսի: Փոխուել է յատկապէս երիտասարդների վերաբերմունքը գրականութեան նկատմամբ: Իհարկէ, կան նաեւ անտարբեր մարդիկ, ընթերցողներ, բայց գրողը միշտ պէտք է ներողամիտ լինի»,- ասում է նա:
«Այսօր» (aysor.am), Մարտ 3, 2012

No comments:

Post a Comment